ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՔԱՀԱՆԱՅ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1 Տէրն իմ Տիրոջն ասաց.
«Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»:
2 Տէրը քեզ իշխանութեան գաւազան կ՚ուղարկի Սիոնից,
եւ դու կ՚իշխես քո թշնամիների մէջ:
3 Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի,
քո սրբերի վայելչութեամբ.
քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից:
4 Երդուեց Տէրը եւ չի զղջայ,
որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի:
5 Եւ Տէրը, որ քո աջ կողմում է,
բարկութեան օրը կը կործանի թագաւորներին:
6 Կը դատի հեթանոսներին ու կը բազմացնի իր հարուածները, եւ շատերի գլուխը կը ջախջախի երկրի վրայ:
7 Ճանապարհին նա կը խմեցնի հեղեղատի ջրերից, եւ դրա համար էլ գլուխները վեր կը պահի: