ՕՐՀՆԵՐԳ ՓԱՌՔԻ ՈՒ ԳԹՈՒԹԵԱՆ ԱՍՏԾՈՒՆ

Ալէլուիա

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր,

օրհնեցէ՛ք անունը Տիրոջ:

2 Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

3 Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ:

4 Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր,

եւ երկնքում է փառքը նրա:

5 Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն,

որ բնակւում է բարձունքներում:

6 Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ:

7 Բարձրացնում է աղքատներին գետնից, եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից:

8 Նրանց որպէս իշխան նստեցնում է

իր ժողովրդի իշխանների կողքին:

9 Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝

իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով: