ՄԱՀՈՒԱՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ
Ալէլուիա
1 Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի:
2 Ականջն իր մօտեցրեց ինձ,
եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի:
3 Ինձ պատեց երկունքը մահուան,
եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին:
Նեղութիւն եւ անձկութիւն գտայ
4 եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով. «Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»:
5 Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը:
6 Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին.
ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց:
7 Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո,
քանզի Տէրն օգնեց քեզ:
8 Նա ինձ փրկեց մահուանից,
աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից:
9 Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ: