Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՆԵԼ ԻՆՁ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1 Աչքերս դէպի լեռները բարձրացրի,
որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ:
2 Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից,
որ ստեղծեց երկինքն ու երկիրը:
3 Թող քո ոտքը չսասանուի,
եւ քո Պահապանը թող չննջի,
4 ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի:
5 Տէրը քեզ կը պահպանի,
Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով:
6 Ցերեկն արեգակը քեզ չի վնասի,
ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ:
7 Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից,
Տէրը կը պահպանի քեզ:
8 Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝
այսուհետեւ մինչեւ յաւիտեան: