ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Ուրախանում էի, երբ ասում էին՝

«Գնանք Տիրոջ տուն»:

2 Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ:

3 Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք,

եւ նրա բնակիչներն իր շուրջն են:

4 Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ,

որ Իսրայէլի վկայութեամբ

գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը:

5 Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ:

6 Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին,

դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն:

7 Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի,

եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն:

8 Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների

քեզ խաղաղութիւն մաղթեցի:

9 Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք: