ԹՇՈՒԱՌՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՈՒԹԻՒՆԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր,

դու, որ բնակւում ես երկնքում:

2 Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին,

ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին,

այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ,

Տէ՛ր Աստուած մեր, մինչեւ որ գթաս մեզ:

3 Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ,

քանզի բազում արհամարհանքներ կրեցինք:

4 Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով

եւ ամբարտաւանների անարգանքով: