ԱՍՏՈՒԱԾ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՊԱՆ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Եթէ Տէրը մեզ հետ չլինէր,

- թող ասի Իսրայէլը, -

2 եթէ Տէրը մեզ հետ չլինէր,

մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝

3 մեզ ողջ-ողջ կուլ կը տային,

երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ:

4 Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին,

երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով:

5 Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով:

6 Օրհնեալ է Տէրը,

որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց:

7 Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից:

Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք:

8 Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է,

նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց: