ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից,

մենք մխիթարուեցինք:

2 Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին

եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ:

Այնժամ հեթանոսների մէջ ասացին.

«Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»:

3 Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար,

եւ մենք ցնծացինք:

4 Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝

հարաւի հեղեղների պէս:

5 Ովքեր ցանում էին արտասուքով,

ցնծութեամբ պիտի հնձեն:

6 Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս,

յետ պիտի գան ցնծալով

եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց: