ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌՔԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Եթէ Տէրը տունը չշինի,

իզուր են չարչարւում այն շինողները,

եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա:

2 Իզուր էք վաղ արթնանում.

արդ, վե՛ր կացէք՝ քանի դեռ չէք ննջել: Դուք տառապանքի հացն էք ուտում,

մինչ Նա քուն է տալիս իր սիրելիներին:

3 Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են,

որոնք նրա վարձն են,

պտուղը նրա որովայնի:

4 Ինչպէս նետերը հզօրի ձեռքում,

այնպէս են որդիներն անկեալների:

5 Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից.

երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի,

նա ամօթով չի մնայ: