Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

Խորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր:

2 Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը,

թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի:

3 Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,

ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,

4 քանզի քեզնից է գալիս քաւութիւնը:

5 Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր,

հոգիս սպասեց քո խօսքին:

6 Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ:

Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ,

առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ:

7 Տիրոջից է ողորմութիւնը,

ու նրանից են բոլոր փրկութիւնները:

8 Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից: