ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած.

ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ,

եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի:

2 Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝

տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի:

3 Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան.

բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի:

4 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում,

ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց

եւ Տիրոջը չեն դիմում:

5 Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ,

քանզի Տէրը արդարների ազգի մէջ է:

6 Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին,

Տէրն է յոյսը նրա:

7 Ո՞վ կը տայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի:

Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից,

Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի: