ՍԻՐՏՍ ՅԱՒԱԿՆՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ, ՏԷ՛Ր
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1 Տէ՛ր, սիրտս չգոռոզացաւ,
եւ աչքերս վերեւից չնայեցին.
ես մեծամեծների հետ ոտք չդրի,
ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից.
2 այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրուած մանկան նման,
որի փափագը նոյն բանին դառնալն է.
իսկ եթէ հպարտացրի իմ հոգին,
այդպէս թող լինի հատուցումն անձիս:
3 Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ՝
այսուհետեւ մինչեւ յաւիտեան: