ԱՍՏԾՈՒՆ ՓԱՌԱՒՈՐԵԼՈՒ ԿՈՉ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1 Այստեղ օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ,
որ գտնւում էք Տիրոջ տանը
եւ մեր Աստծու գաւիթներում:
2 Գիշերը դէպի սրբութի՛ւն պարզեցէք ձեռքերը ձեր, եւ օրհնեցէ՛ք Տիրոջը:
3 Թող Տէրն օրհնի մեզ Սիոնից,
Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց: