ԻՍՐԱՅԷԼԻ ՈՂԲԸ ԱՔՍՈՐՈՒՄ
Սաղմոս Դաւթի, Երեմիայի ձեռքով՝ անվերնագիր եբրայերէնում
1 Բաբելոնի գետերի մօտ՝
այնտեղ նստած լալիս էինք,
երբ յիշում էինք Սիոնը:
2 Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները545:
3 Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից,
մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով.
«Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»:
4 Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում:
5 Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ,
թող իմ աջը մոռանայ ինձ:
6 Թող լեզուս քիմքիս կպչի,
թէ քեզ չյիշեմ,
եթէ իմ ուրախութեան սկզբում
նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ:
7 Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին.
«Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»:
8 Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր,
երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս,
ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր:
9 Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին
ու կը խփի քարին: