ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳ
Ալէլուիա
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ,
սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա:
2 Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով,
Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով:
3 Թող գովեն նրա անունը օրհնութեամբ,
նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան:
4 Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին, եւ փառաւորում հեզերին փրկութեամբ:
5 Թող սրբերը պարծենան փառքով, եւ ցնծան իրենց հանգստի մէջ:
6 Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով.
նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,
7 որ վրէժ լուծեն հեթանոսներից
եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,
8 որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,
9 որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ: Այս է փառքը նրա բոլոր սրբերի: