ՓԱՌԱԲԱՆԵՑԷ՛Ք ՏԻՐՈՋԸ

Ալէլուիա

1 Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում,

օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ:

2 Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,

օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ:

3 Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով,

գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ:

4 Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ,

գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ:

5 Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով,

օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով,

օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով:

6 Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը: