ԱՍՏՈՒԱԾ՝ ԹԱԳԱՒՈՐ
Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը
1 Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ,
զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց,
հաստատեց աշխարհը, որ չսասանուի:
2 Սկզբից է պատրաստուած գահը քո,
եւ յաւերժ ես դու:
3 Բարձրացան գետերը, Տէ՛ր,
գետերը բարձրացրին ձայնն իրենց.
գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս:
4 Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան.
սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր:
5 Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին.
սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր: