ՄԵՆՔ ՆՐԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՆՔ
1 Դաւթի խոստովանութեան սաղմոսը
2 Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ,
ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ:
3 Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ.
իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր.
նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք.
նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի:
4 Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ,
եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ.
գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա:
5 Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է,
նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ: