ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից եւ ընթանում նրա ճանապարհներով:

2 Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես.

երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար:

3 Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում,

որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս

քո սեղանի շուրջը:

4 Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ,

որ վախենում է Տիրոջից:

5 Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնից

կեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի:

6 Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին:

Խաղաղութի՜ւն Իսրայէլին: